
Հայաստանում վնասակար նյութերի արտանետումը 7 հազար տոննայով ավելացել է (ինֆոգրաֆիկա)
Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն (2014թ.)՝ Հայաստանում մթնոլորտի աղտոտվածությունը շատացել է:
2015թ․ ամբողջական տվյալներ ԱՎԾ-ն դեռևս չունի․դրանք կլինեն միայն այս տարվա կեսերին։
Մինչ այդ՝ Հայաստանում տարեցտարի նկատվում է վնասակար նյութերի արտանետման աճ։
Միայն վերջին տարիներին 2010-2014թթ. վնասակար նյութերի արտանետումը ավելացել է 7 հազար տոննայով:
2000թ.ից ի վեր՝ արտանետված վնասակար նյութերի քանակն աճել է 43 % -ով, ինչը կազմում է 115, 3 հազար տոննա:
Մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի կեսից ավելին՝ 56.4 %-ը բաժին է հասնում ավտոտրանսպորտին: Ընդհանուր արտանետումների մոտ 70 % ածխածնի օքսիդն է (CO, CO2):
Վերջին 5 տարիների միջին ցուցանիշով՝ վնասակար նյութերի 43,6 % մթնոլորտ է արտանետում անշարժ աղբյուրներից:
Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ամենամեծ քանակը Լոռու մարզում է (2009-2014թթ. տարեկան միջինը մոտ 39 հազ. տոննա), որին հաջորդում են Կոտայքը (20 հազ. տոննա), Տավուշը (17 հազ.տոննա) և Երևանը (14 հազ.տոննա): Անշարժ աղբյուրներից ամենաքիչ վնասկար նյութերը արտանետվում են Արագածոտնի և Շիրակի մարզերում:
2010-2014թթ. տարեկան միջինը մթնոլորտ է արտանետվում 265 հազար տոննա վնասակար նյութ:
Ընդհանուր առմամբ՝ նշված 5 տարիների ընթացքում մթնոլորտ է արտանետվել 1325.3 հազ տոննա վնասակար նյութ:
Վնասակար նյութերին զուգահեռ՝ ավելացել է նաև կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը:
5 տարվա ընթացքում ՝ 2010-2014թթ. թափոնների քանակը 29 204.1 հազ. տոննայով ավելացել է՝ կազմելով 46 511.9 հազ.տոննա:
Կառավարությունը 2006թ. փետրվարի 2-ին ընդունել է Ն-160 որոշումը, որով սահմանվել է վնասակար նյութերի ցանկը՝ սահմանայի թույլատրելի խտությամբ:
Մեկնաբանել