HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«The Beautified Project»-ը` Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում

Նոյեմբերի 13-ին` կիրակնօրյա պատարագից հետո Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորեց «The Beautified Project» ռոք-երաժշտական խումբը:

Անդրե Սիմոնյան, Արմեն Շահվերդյան և Առլեն Շահվերդյան երկվորյակ եղբայրների կազմով այս երաժշտական խումբը նախորդ օրը Թբիլիսիում «Մագթի» ակումբում հանդես էր եկել փայլուն մենահամերգով, որից հետո սիրով ընդունել համերգին ներկա գտնվող «Հայարտան» մշակութային բաժնի վարիչ Լևոն Չիդիլյանի առաջարկը «Հայարտուն» այցելելու, հայրենակիցների հետ հանդիպելու և հայ հանդիսատեսի համար համերգ տալու մասին:

Այս խումբը 2005 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անդրե Սիմոնյանը և այն առաջին հայկական խումբն է, ում տեսահոլովակները  ցուցադրվել են «MTV» հեռուստացանցի եվրոպական ալիքներով: Իրենց առաջին երգը՝ «ALL Alone»-ը Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջում, որից հետո հրավեր է ստացել երգել այն Հայոց  այբուբենի ստեղծման 1600-ամյակին նվիրված լոնդոնյան համերգին:

2010 թվականին արդեն խումբը երկու ալբոմների հեղինակ էր: Ռոք-խումբը, որի  ալբոմները մեծ հաջողությամբ ընդունվեցին Հայաստանում, շուտով նոր համերգային ծրագրով մեկնեց եվրոպական շրջագայության: 2011 թվականին, երբ խումբը համերգներ էր ունենում Անգլիայում, բրիտանական «BBC» հեռուստաընկերությունը խմբի մասին ֆիլմ պատրաստեց:

Ուստի, հասկանալի է հայ հանդիսատեսի զարմանքը «The  Beautified Project» ռոք-երաժշտության խմբին լսելու անակնկալից, թերևս առավել մեծ էր հիացմունքը հայ երիտասարդ ռոք-երաժիշտների հայերեն և անգլերեն երգերի կենդանի կատարումներից: Հայ երիտասարդների ռոք-աշխարհում ունեցած հաջողություններից առաջացած ոգևորության շարունակությունը դարձավ արցախյան շարժման հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությունից առաջացած ազգասիրական և հայրենասիրական մեծ հուզմունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter