HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան» ազգային պարկ»-ում անձանագրվել են անտառխախտման դեպքեր

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և  2016 թվականի հունվար ամնիսներին  «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված  14 ծառի  և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:  Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter