HY RU EN

Ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու 18 քրեական գործ ուղարկվել է դատարան

Փետրվարի 5-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 67 քրեական գործ:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 31 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 2 քրեական գործով 2 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: