HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Գյուղվարկերն ուշացնում են

Թեև կառավարությունը մշտապես հայտարարում է, թե աջակցում է գյուղացուն, սակայն աշնանացանի սեզոնը վերջանում է, իսկ որոշ մարզերում գյուղացիները գյուղվարկեր դեռ չեն ստացել: Այնինչ տարսկզբից հայտարարվում էր, թե աշնան վարկերը կհատկացվեն օգոստոսի վերջին, որպեսզի գյուղացիները կարողանան նախապատրաստվել աշնանացանին:

Արմավիրի մարզի հողագործներից ստացված տեղեկատվության համաձայն` վարկերի տրամադրումն սկսվել է սեպտեմբերի կեսից, սակայն մինչ օրս դեռ շատ գյուղացիներ հերթի մեջ են և վարկ չեն ստացել: Դա այն դեպքում, երբ տարեսկզբին երկրի ղեկավարի մակարդակով էր հայտարարվում վարկերի հատկացման գործընթացը կազմակերպված իրականացնելու մասին:

Գյուղացիները մեզ նաև տեղեկացրին, որ որոշ մարզերում գյուղվարկերի դիմաց իրենցից գրավներ են պահանջել, իսկ ոմանց առանց գրավի են փող տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter