Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը
Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել