HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ և դժվարանցանելի ճանապարհներ՝ 14:00-ի դրությամբ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Վայք-Գորիս, Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար- Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զառ-Սևաբերդ, Եղվարդ-Նոր Գեղի, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները:

Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter