HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՛չ Վրաստանի թուրքացմանը». Վահագն Չախալյանի ուղերձը ջավախահայությանը

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։

Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց…

Սիրելի՛ ջավախահայեր,

Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» և «Ո՛չ Ջավախքի հայաթափմանը» կարգախոսների շրջանակներում։ Այն ժամանակ մեր առջև խնդիր էինք դրել կասեցնել, դեմն առնել Ջավախքի հայաթափման հանցավոր ծրագրին, ինչը մենք հաջողեցրինք, թեև այն հաջողելու համար մեզանից շատերը շատ թանկ վճարեցին։

Այսօր Սահակաշվիլու ցանած սերմերը փարթամ ծիլեր են տվել, և Վրաստանի թուրքացումը օր-օրի ավելի է մոտենում անդառնալիության սահմանագծին։ Երկրում կան 25 տարեկանից բարձր 560 հազարից ավելի չամուսնացած քրիստոնյա կանայք և օրվա հացը վաստակելու համար ամենամյա արտագնա աշխատանքի մեկնող 18-ից 35 տարեկան մեկ միլիոնից ավել տղամարդ, թուրք-ազերիական կապիտալով գործող կազմակերպություններում հիմնականում աշխատանքի չեն ընդունում քրիստոնյա տղամարդկանց, Սահակաշվիլու հանցավոր համաձայնության և օժանդակության միջոցով համընդհանուր նվաճման է ենթարկված երկրի տնտեսության բոլոր եկամտաբեր և ռազմավարական ոլորտները, նրանց՝ թուրքերի ու ազերիների կողմից փորձ է արվում ամեն գնով ձեռք բերել նաև այն մնացյալը, որը դեռևս իրենցը չէ, այդ թվում՝ Վրաստանի ամենամեծ հարստությունը՝ գյուղատնտեսական նշանակության բերրի հողատարածքները:

Այսօր մեզ անհանգստացնող գործընթացը էականորեն տարբերվում է նախորդից՝ իր մեջ պարունակելով վտանգ և սպառնալիք ոչ միայն Ջավախքի, այլև ամբողջ Վրաստանի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի համար:

Սիրելի ջավախահայեր,

Եկեք չհանդուրժենք, որ Ջավախքում գործեն մեր ազգային ավանդույթները խեղաթյուրող հաստատություններ, դրանց թվում նաև հասարակաց տներ, որոնք սկսել են սնկի պես աճել նույն այդ Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործումից ի վեր:  

Եկեք բոլորս միասին դեմ ելնենք, արգելենք մեր տարածաշրջանում՝ Ջավախքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, անշարժ գույքի՝ այդ թվում բնակարանների, տների, տնամերձ հողամասերի և հասարակական նշանակության օբյեկտների՝ թուրք–ադրբեջանական բիզնեսի համար նախատեսված ցանկացած առք ու վաճառք, ցանկացած գործարք: Եթե նման բան անցնում է Ձեր մտքով՝ Դու՛ք հրաժարվեք նման մտքից, եթե նման բան անցնում է Ձեր հարազատի կամ հարևանի մտքով, բացատրե՛ք նրան նման քայլի վտանգավորության և հետևանքների մասին, համոզե՛ք, խնդրե՛ք, և եթե համոզելն ու խնդրելը չօգնեն, ապա պահանջեք հետ կանգնել նման ազգադավ և ամբողջ հասարակության ու երկրի համար վտանգավոր քայլից:

Ամենայն հարգալից վերաբերմունք ունենալով սեփականության իրավունքի հանդեպ՝ պետք է հստակ գիտակցել, որ և ոչ մի անհատ՝ ո՛չ բարոյական, ո՛չ, առավել ևս, առօրյա կենցաղային դժվարություններից ելնելով, իրավունք չունի, թեկուզ և անձնական սեփականության հաշվին, խարխլելու ընդհանուր Հայրենիքի կայունությունը, ոչ մի հայ մարդ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը:

Համատեղ՝ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին:

Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաև ջավախքցիները:

Բարձրացնենք մեր ձայնը վճռականորեն մեկ անգամ և ընդմիշտ՝ ասելով ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը, ո՛չ Հայաստանի և Արցախի շրջափակմանը:

Սիրելի՛ ջավախքցիներ, հանուն մեր գալիք սերունդների, եկեք անառիկ պահենք Ջավախքը...

Վահագն Չախալյան

9 փետրվարի 2016 թ.

Մեկնաբանություններ (21)

Ջավախքցի տղա
4.Հայ մարդ, մի հատ նախ դու փորձի երկրի նախագահի դեմ դուրս գալ, հետո նոր Չախալյանին քննադատի:
Ջավախքցի տղա
Էլի որոշ թուրքեր եկան մեկնաբանություն գրելու: Փոխանակ շնորհակալություն հայտնեն Չախալյանին, նստել քննադատում են: 2.Հայկ մի բան առաջարկի ինքդ, թե չէ մենակ քննադատելով չի: Էսա կարում , էսա անում:
Հայկ
Մի խորհուրդ հարգելի Չախալյանին: Եղբայր, եթե ուզում ես, որ Ջավախքը չհայաթափվի, ապա քարոզչական պայքարիդ սլաքը հակաթուրքականությունից թեքիր դեպի ջավախահայության վերադարձը Ջավախք կարգախոսով: Երևանի Ջրվեժ թաղամասի երևի մեծ մասը ջավախահայեր են, էլ չեմ ասում մյուս վայրերի ջավախահայերի մասին: Մի տղա կա ծանոթ, հաճախակի գլուխ է գովում, թե բա ես ջավախքցի եմ: Ամեն անգամ էս ՛՛հերոսին՛՛ բացատրում եմ, որ եթե դու քեզ ջավախքցի ես համարում ու մտահոգ ես Ջավախքով, ապա գնա ու ապրի այնտեղ, իսկ մնացածը դատարկ խոսքեր են:
Հայ մարդ
Չախալյան ջան, բայց ամոթ քեզ, որ էն անգամ Սահակաշվիլու դիմացից հեռացար. մի տեսակ ոնց որ փախնեիր: Անձամբ ինձ չդզեց:
տիկին Ասիա
Համաձայն եմ վերևում տեղադրված մեկնաբանությունների հետ: Միայն հայտարարությունը օգուտ չի տա: Պետք է հստակ գործողություններ, թեկուզ չնչին, բայց լինեն: Նստեք, մտածեք ու առաջարկեք ջավախահայերին, որ դրա դեմը առնեն:
Հարութ
Լա մի հարց տամ ջավախահայերին, թիֆլիսահայերին: Ժողովուրդ ջան, էն որ Թբիլիսիի հայկական եկեղեցիները վրացականացվում էին, բա այդ ժամանակ ու՞ր էիք: Հաաա՜՜՜, հասկացա: Էտ մի թշնամին Ձեր դիմաց էր կանգնած, իսկ թուրքերը մի քիչ հեռու են, կարելի է ասել մի քիչ վերացական թշնամի են ձեր դեպքում, դրա համար էլ վրացիքի հետ ձեր ակնհայտ խնդիրները թողած ընկել եք թուրքերի հետևից: Ջավախահայության ու ընդհանրապես Վրաստանի հայությանը բանի տեղ չեն դնի այնքան ժամանակ, քանի դեռ վրացի հոգևորականը ազատ ելու ու մուտ ունի հայկական Նորաշեն եկեղեցի ու ինչ ուզի կանի, քանի դեռ կարող է առանց հակահարված ստանալու քանդի հայկական գերեզմանները (ձեր նախնիների գերեզմանները) ու նման բաներ: Նախ մի հատ ինքներդ այդտեղ հավաքվեք, դարձեք միասնական, հետո նոր դրսի թշնամիներ փնտրեք: Ոնց որ ասում են, բաց ճակատով մի գնա բետոնի պատին հարվածի: Արդյունքը մի հատ ջարդված ճակատ կլինի:
Նյուգզար
Քննադատողներ քանի՞ անգամ եք Ջավախքում եղել, Աբուլ սարը բարձրացել: Գնացեք տեսեք թե ի՞նչպիսի իրավիճակ է այնտեղ ու նոր քննադատեք:
Հայկ
ազիկների քարոզչամեքենան գործի անցավ: Չգիտեմ ով ոնց, բայց իրոք վրացիները պետք է կողմնորոշվեն իրենց ընտրության հարցում: Երկու երնեկ մի տեղ չի լինում. կա՛մ հայերով բնակեցված Ջավախք Վրաստանի կազմում և ոչ մի թուրքական խաղեր կա՛մ հայերով բնակեցված Ջավախք Հայաստանի կազմում և թուրքացած Վրաստան:
Gio
Dear Vahan Asrabian, I have to agree with you, my English in not as fluent as yours. The word was not against anyone though, I wanted to stress out that the information was not worth spreading, I apologize if anyone is insulted by that. As for your brief summary, I would say that this is your interpretation.It is true, I am not good in history. Recently I came across the book (The Struggle for Transcaucasia, 1917-1921) by Firuz Kazemzadeh, I think it is quite reliable source, maybe I am wrong. I would recommend that book to you. To say in brief, unfortunately there were mistakes from the both countries .(my opinion) I personally support a good relations between two countries. The same also would be much appreciated from you )
Գևորգ Թորոսյան
Ես լավ գիտեմ Ջավախքը և այնտեղ ապրող մարդկանց: Հարցը շատ բարդ է: Որտեղ կա փողի շարժ կամ ոսկու փայլ ազգությունը մոռացվում է: Նման գաղափարախոսություն եղել է նաև Սիրիայում, հայերի և մյուս քիրստոնյա ազգերի մոտ: Սակայն չի աշխատել: Մինչև Հայաստանը իրական աջակցություն չցուցաբերի, Ջավախքի հայաթափությունը միշտ շարունակական կլինի:
Հարությունյան
Երևի այս առիթով են ասել՝ Վալահ-Վալահ մուստաֆա Էֆենդի: Էս ռուսական մեկնաբանական քարոզչամեքենան էլ սկսեց աշխատել Հայաստանու՞մ: Գրիգորին երևի մտածում է, մենք բանջարեղեն ենք ու ոչ մի բան չենք հասկանում, ու չգիտենք, թե հետխորհրդային ներկա վիճակի մեղավորը ով է: Здравствуй Григорий, мы не капусты, иди лучше твоя пропаганда развивай в другом месте. Вы надоели уже.
Անահիտ
16. artur շատ ճիշտ եք. ձեններս կտրենք, չէ՞ որ մենք՝ ՀՀ-ի հայերս հեչ բան չենք հասկանա Ջավախքից, մենակ ջավախահայը կհասկանա: Երևի հենց այդ հասկանալու արդյունքն է, որ այսօր ջավախքը զգալիորեն դատարկվել է: Հա նաև չմոռանանք, որ թուրքը կտեսնի և կուրախանա: Եվ մինչև ու՞ր եք գնալու այս խելքով:
Григорий
Мировая Академия Философии Георга Вильгельма Фридриxа Гегеля! Надо же было умудрится организовать войну, в результате Абхазия и Южная Осетия приобрели независимость и государственное признание! До этих военных чудачеств были Нагорный Карабах и Приднестровье! Теперь очередь за Украиной! Чем большое государство, тем больше там чудачества! Это сплошная клоунада националистов привела к исправлению исторической ощибки , и возвращению Крыма и Севастополя в лоно своей матери России! На приблизившем горизонте свободы Донецкая и Луганская Народные Республики! ГУАМ ( Грузия, Украина, Азербайджан, Молдавия ) этот сплошной букет; в результате отрицательных действий которых, войны и блокад за абстрактную территориальную целостность, привело к свободе и независимости от данных образований, Нагорного Карабаха, Абхазии,Южной Осетии,Приднестровья, Донбасса и Луганска! Альтернатива мирному процессу признания, сожженные города и деревни, погибшие и раненые, без вести пропавшие и невинно убиенных! Большая вина военных преступлений лежит на США и Евросоюзе, на их руководителей , которые спонсируют и поддерживают фашистов! Их воздействие определяется их внутренним колапсирующим состоянием переносящем на внешнее, их нестабильное состояние! Это и есть духовный кризис повлекший за собой экономический, в результате которого народы получают признания в виде свободы от безнравственных государств! Нравственность есть идея свободы!
artur
պետք չէ որ մենք հայերս խորհուրդ տանք թե ինչ անի ՋԱՎԱԽԵՑԻՆ ու չմոռանանք որ տարիներ շարունակ , չունենալով իրենց համար պայմաններ , եկել են ՀԱՅԱՍՏԱՆ ; եթե կարդում եք ՝ ապա կտեսնենք որ թրքը ու ազերը մտել են ու լավ ե զգում իրենց և իհարկե ձեր գրածները կարդալով նաև ոգևորվում:
Lena Brown
Dear, Gio, I appreciate your comments about peace and brotherhood but still not clear why Georgia is building the 'Chinis Wall' between two countries if there is no any antiarmenian ideology. It is obvious Gorger's iclamistic orientation. There is a some reason that Armenian leaving the Country. Georgia should consider Turkish history carefully if doesn't won't to appear the same situation like Kurds.
Արարատ
Gio ախպերը ինչա ասում է :) Gio, I think that you should find and read Samvel Karapetyan's books and articls about Armenian churches in Georgia. This is his page in facebook https://www.facebook.com/photo.php?fbid=458543944330608&set=a.274207392764265.1073741830.100005250190396&type=3&theater Hetq ջան, չգիտեմ, հղում տեղադրելը թույլատրվում է այստեղ, թե չէ, բայց լավ կլինի որ մեկնաբանությունս տեղադրեք:
Hetq
Dear Gio, As clearly stated, these are the sentiments of Vahagn Chakhalyan, not Hetq.
Հայ մարդ
Eduard Aratta ջան, դու էլ ես այստեղ: Իտալուհու հարցը լուծվե՞ց, ազգային անվտանգության հարց էր չէ՞ քեզ համար: Իսկ Ջավախքի հարցը ազգային անվտանգության հարց չի չէ՞; Էտ կորուսյալ հողերի մասին հայերը գիտեն, դու թեման մի՛ փոխի :)))
Հայկ
Շատերը, ես կադսեի շատ-շատերն են գիտակցում առկա խնդիրները, բայց առաջնորդը կամ իրեն առաջնորդ համարող անձը նրանով է առաջնորդ, որը բացի մտահոգություն հայտնելուց նաև լուծում է առաջարկում: Թե չչ առանց լուծում առաջարկելու այս հայտարարությունը անիմաստ բան է: Կարդալու ենք, անցնի գնա:
Gio
As a citizen of Georgian I can say that this is absolutely bullshit, not even 1% of truth. Turkification of Georgia, really? I don't even know what to say... To be honest, mr Chakalian is not an activist at all. Don't be deluded, this is an absolute provocation. We love and respect our Armenian brothers we would not let anyone to oppress because of their ethnicity or religion. Please don't push anti-Islam sentiments to Georgia. Unlike Armenia, we are multi ethnic country. We respect all the citizens regardless ethnicity or religion etc.. I don't know what news agency this is, but please stop spreading bullshit and incite people against each other.
Արթուր
Շատ ճիշտ ես ջիգյար ես քեզ հետ եմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter