HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը հեռացավ

Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթով ներկայացրեց ԱԺ նախագահի հրաժարականի դիմումը: Նա ասաց, որ շարունակելու է մնալ պատգամավոր, քանի որ ընտրվել է մեծամասնական կարգով:

Հ.Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, ինչից հետո մի քանի վայրկյան նստեց իր տեղում, այնուհետև հավաքեց սեղանի վրայի թղթերը ու հեռացավ դահլիճից: Հրաժարականի դիմումը պատգամավորներն ընդունեցին ծափողջույններով:

Իր այս որոշումը Հովիկ Աբրահամյանը բացատրեց նրանով, որ երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, որը կազմակերպելն ու անցկացնելը բոլորի և հատկապես իշխանությունների պատվի գործն է։

«Ես պատահաբար չեմ օգտագործում բոլորիս բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետևանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրի հեղինակությանը։ Իշխանությունները բազմիցս են ներկայացրել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կան անհրաժեշտ քաղաքական կամք և հաստատակամություն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Հ. Աբրահամյանը։

Նշենք, որ ՀՀԿ-ի համար կարևոր այս նիստին ներկա էին անգամ այնպիսի պատգամավորներ, որոնք ամիսներով ԱԺ չեն գալիս: Խորհրդարան էին եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և այլք:

Մեկնաբանություններ (4)

Smbat
HECH EL CHHANECIK,,,INKN EL IRA AZGAIN JOXOVI SHENKI NMAN TANN KAPRI,,,,BA ED DXYAK@ SARKEL A NEX ORVA HAMAR
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետաքրքիր է, ՈՐՆ է եղել այսքան տարիների ընթացքում այս մարդու ԱՄԵՆԱՄԵԾ գործը /նվաճումը ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՄԱՐ. Հանքերի լիցենզիաները օլիգարխիկ համակուսակիցներին?,սեփական բիզնեսների ընդլայնումը?, ճոխ հարսանիքները?, թե ԼՂՀ-ի անկախության կողմ Չքվեարկելը?
Hamlet
ընտրությունների ցանկացած բացասական հետևանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրի հեղինակությանը,,,,,Djvar e havatal vor verjapes haskacel en
babken
վերջապես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter