HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծրագրվում է մինչ 2020 թ. եռապատկել՝ կոնյակի և քառապատկել դեղերի արտահանման ծավալները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին Սևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության ռազմավարությունը, որը մշակվել է Համաշախարհային բանկի հետ: Այս ռազմավարությունը, Տիգրան Սարգսյանի խոսքով, արդյունաբերական քաղաքականություն է՝ ուղղված արտահանման ծավալների ավելացմանը: Ռազմավարության մեջ ներառված է արդյունաբերության 11 ճյուղ:

«Փորձել ենք բացահայտել մեր երկրի արդյունաբերական ներուժը՝ ըստ ճյուղերի, գնահատել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ ունենք»,- ասել է վարչապետը:

Առաջին 3 ճյուղի՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն մշակվել են և քննարկվել հանրապետության նախագահի գլխավորությամբ, մասնավոր հատվածի հետ միասին:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մասնավորապես, ծրագրվում է մինչ 2020 թ. եռապատկել կոնյակի և քառապատկել դեղերի արտահանման ծավալները:

«Մեր նպատակն է պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները և արտահանումը: Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն ճյուղային գերակայություններով»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter