
Ստամբուլում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող իր տան մեջ հարձակման են ենթարկվել ոսկերչական խանութի սեփականատեր 87-ամյա Հակոբ Դեմիրճին (Յաղուբ) ու եւ նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին: Հակոբ Դեմիրճին մահացել է։ Հանցագործները տնից տարել են մեծ քանակությամբ գումար և թանկարժեք զարդեր։ Թուրքական posta.com.tr կայքը նշել է, որ հանցագործների հիմնական մասը ՀՀ քաղաքացիներ են։ Նրանց ինքնությունը պարզ է, ոստիկանությունը հրապարակել է նրանց անունները՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել