Երեւանի «Ուլիսը» հանվեց առաջնությունից
Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստը: Ռուբեն Սինոյանի գլխավորած կոմիտեն քննարկել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահի եւ ՀՖՖ արտոնագրման բաժնի պետի գրությունները, ինչի արդյունքում կոմիտեն որոշել է.
1. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերը հանել առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 500000 դրամ:
2. Հիմք ընդունելով արտոնագրման բաժնի հաշվետվությունը և ակումբի թերացումները արտոնագրման ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջների կտրվածքով՝ հետ կանչել արտոնագրերը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17- րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 600000 դրամ:
Ընդամենը 1100000 դրամ:
Մեկնաբանել