HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատարակվել է Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ ժողովածու

Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ վարքագծի կանոնագրքին նվիրված հոդվածների ժողովածուն, որում նաև ամփոփված են կանոնագրքի պատմությունն ու քաղաքական համատեքստը, կանոնագրքի իրականացման փորձը Հայաստանում և այլ երկրներում:

Ժողովածուն ներկայացնում է անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ամբողջական պատկերը ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Երևանի պետական համալսարանի և այլ հաստատությունների փորձագետների տեսանկյունից: Ժողովածուն լույս է տեսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ վարքագծի կանոնագիրքը անվտանգության համաշխարհային մարտահրավերները լուծելու ԵԱՀԿ հիմնական մեխանիզմներից մեկն է: Այն ընդունվել է 1994թ. և շարունակում է մնալ եզակի փաստաթուղթ, որի նպատակն է կարգավորել զինված ուժերի դերը ժողովրդավարական հասարակություններում:

ԵԱՀԿ վարքագծի կանոնագիրքը ԵԱՀԿ մասնակից պետություններին նաև պարտավորեցնում է մշակել իրենց զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության համապարփակ մեխանիզմ' ներառյալ ռազմական, ռազմականացված և անվտանգության ուժերը, հետախուզական ծառայությունները և ոստիկանության համակարգերը:

«Առանց արդյունավետ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության և անվտանգության ոլորտի ինստիտուտների կառավարման՝ չի կարող լինել անվտանգության բնագավառում էական առաջընթաց»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ԱՌՀԻ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ժողովածուն մշակելու գաղափարը ծագել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի գործնական շփումների ընթացքում:

«Ժողովածուի մեջ ներառված մշակումներում ժողովրդավարական արժեհամակարգի և ժամանակակից իրավական պարամետրերի տեսակետից վերլուծության և վերաիմաստավորման են ենթարկվում ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական ոլորտի կառավարման, ֆինանսական, տեղեկատվական և այլ համակարգերը, ներկայացվում են դրանց հայեցակարգային, օրենսդրական և կազմակերպական կատարելագործման վերաբերյալ համալիր առաջարկություններ»,- հավելեց Վարուժան Ավետիսյանը:

Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter