Դիպուկահարի կրակոցից մահացել է Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ Հակոբ Համբարձումյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել