
Սերոբ Տեր-Պողոսյանի ինքնազգացողությունը վատացել է. դատարան է եկել շտապօգնության երկրորդ բրիգադը
Մանկապղծության մեջ մեղադրվող Սերբ Տեր-Պողոսյանը գործով այսօրվա դատը դեռ չի սկսվել, քանի որ դատարանում մեղադրյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ:
Ժամը 12:30-ի սահմաններում դատարան եկավ շտապօգնության մեքենան: Դատախազը լրագրողներին հայտնեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ստամոքսի և աղիների խնդիր ունի:
Ավելի ուշ դատարան եկավ նաև շտապօգնության երկրորդ մեքենան: Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը այս պահին չի կայունանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել