Վրաստանի խորհրդարանի հայազգի երեսփոխաններին
Վաստանի խորհրդարանի երեսփոխան պարոն Հենզել Մկոյանին
Վրաստանի խորհրդարանի երեսփոխան պարոն Արմենակ Բայանդուրյանին
Վրաստանի խորհրդարանի երեսփոխան պարոն Հարություն Հովհաննիսյանին
Հարգարժան հայրենակից երեսփոխաններ, ինչպես ձեզ հայտնի է «Վրաստանի հայ համայնքը» դիմել է Վրաստանի նախագահ պարոն Միխեիլ Սահակաշվիլուն, Վրաստանի խորհրդարանի խոսնակ պարոն Դավիթ Բաքրաձեին, Վրաստանի խորհրդարանական խմբակցություններին եւ Ձեզ' հայազգի պատգամավորներիդ, խնդրանքով, որ ձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից ծրագրավորված եւ իրականացված երկու միլիոն հայերի ցեղասպանության անհերքելի փաստի ճանաչման եւ նահատակների հիշատակն հարգելու համար:
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը եւս իր զորակցությունն է հայտնել «Վրաստանի հայ համանքին» եւ համապատասխան նամակներով դիմել է երկրի բարձրաստիճան ղեկավարներին:
Ձեզանից խնդրում ենք, որ մեծագույն լրջությամբ մոտենաք հայ համայնքի առաջարկություններին եւ անեք այն ինչը վայել է հայ զավակին, իսկական ժողովրդավար հային, ինտերնացիոնալ մարդուն: Քանզի Վրաստանի խորհրդարանի եւ ղեկավարների կողմից Հայոց Մեծ ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը, աննախադեպորեն, կբարձրացնի նորանկախ Վրաստանի միջազգային հեղինակությունը:
Հարgանքներով' Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել