HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրի ընտրություններին հյուր եկավ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը

Այսօր՝ 12:30-ի սահմանններում, Սյունիքի Շինուհայր համայնքի 37/1 ընտրատեղամաս ժամանեց Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Հիշեցնենք, որ Շինուհայրում ընթանում են Տաթևի խոշորացված համայնքի ընտրությունները:

Մարզպետի թիկնապահը ընտրատեղամասից դուրս հրավիրեց հանձնաժողովի նախագահ Խաչատուր Հայրապետյանին, հետաքրքրվեց ընտրությունների ընթացքից ու քվերակողների քանակից: Հայրապետյանը նշեց, որ մինչ օրվա վերջ ընտրողների թիվը 1200-ից կանցնի:

Զարզանդ Նիկողոսյանից հետաքրքվեցինք՝ արդյոք այս համայնքի քվերակող է, որ եկել է ընտրատեղամաս, պատասխանեց՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ էր ճշտում հանձնաժողովի նախագահից. պատասխանեց՝ Ձեզ ի՞նչ ա պետք: Եվս մեկ անգամ հարցնելով ժամանելու նպատակի մասին՝ ասաց. «Ուզում էի իմանալ՝ ոնց ա ընտրությունները անցնում»: Հարցին՝ արդյունքները գոհացուցիչ էին, պատասխանեց՝ գերազանց:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter