
Ընտրատեղամասերում խոշորացույցների բացակայությունը ձեռնտու էր որոշ թեկնածուների
Այսօր տեղեկացրել էինք, որ Շինուհայր, Տանձատափ, Տաթև գյուղերի ընտրատեղամասում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են, տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված խոշորացույցները բացակայում են: Այդ պատճառով մեծահասկաների փոխարեն նրանց թոռները, օգնողներն էին քվեարկում:
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը մեկնաբանեց, որ ընտրատեղամասերին խոշորացույցներն ու Բրայլի այբուբենը իրենք չեն հատկացնում, և քանի որ դրանք շատ թանկ հաճույք են, տրամադրվում են միայն համապետական ընտրությունների ժամանակ: «Ճիշտ է, համաձայն եմ, այս ընտրությանը կարելի էր տրամադրել, պարզապես բաց է թողնվել այդ խնդիրը»,- նշեց Ստեփանյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում դրանք եղել են և այս պահին նորը գնելու կարիք չկար, Ստեփանյանը նշում է, որ չէին մտածել, որ այսպիսի խնդիր կարող է առաջանա: Այլ ընտրություններում դրանք եղել են և հաշվի չեն առել, որ դրանց բացակայության ժամանակ նման իրավիճակ կլինի:
«Ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, համապետական ընտրությունների ժամանակ մեծահասակների քվեարկությունը համեմատաբար ցածր է լինում»,- նշում է Ստեփանյանը:
Ստեփանյանը հավելում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից արդեն չէին կարող դրանք ստանալ՝ ժամանակը սուղ էր:
Ծանոթ լինելով քվեարկության ընթացքին՝ Ստեփանյանն ասում է, որ Սյունիքի ընտրատեղամասերում խախտումներ չեն գրանցվել: Ասում է՝ եղել են որոշ միջադեպեր, որոնք ընտրությունների ընթացքի վրա չեն ազդել:
Հարցին՝ խոշորացույցների բացակայությունը արդյո՞ք թեկնածուներից ոմանց ձեռնտու էր՝ քվեարկողների տրամադրվածությունը ստուգելու համար, Ստեփանյանը պատասխանում է՝ այո:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս
Մեկնաբանել