HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ասում-խոսում են հայ և թուրք երիտասարդները

Տեղի ունեցավ 10-րդ «Պեչա Կուչա-Երևանը»: Այս անգամ ասել-խոսելու էին հավաքվել հայ և թուրք երիտասարդները տարբեր ոլորտներից: Նրանք, ովքեր դեռևս ծանոթ չեն «Պեչա Կուչա» ասվածին, հիշեցնենք, որ պեչա կուչա = ասել-խոսել = չիթ-չաթ: Սա մի իրադարձություն է, որի ժամանակ հավաքվում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ստեղծագործող անհատներ ու համակարգչային սլայդ շոուի միջոցով ներկայացնում իրենց իրականացնելիք կամ արդեն իրականացրած գաղափարները:

Քանի որ սեփական գաղափարը ներկայացնելիս մարդը սովորաբար չի կարողանում կարճ կապել իր խոսքը, «Պեչա Կուչան» սահմանել է արդյունավետ և հակիրճ կերպով արտահայտվելու նոր ձև. յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է 20 համակարգչային պատկեր՝ 20 վայրկյանում պատմելով 1 պատկերի մասին:

Առաջին անգամ «Պեչա Կուչան» կազմակերպել են Ասթրիդ Կլեյնը և Մարկ Դիթամը Տոկիոյում 2003-ին: Մինչ այսօր նրանք կազմակերպում են «Պեչա Կուչա» երեկոներ Տոկիոյի ակումբներում ու պատկերասրահներում: Նրանց իսկ նախաձեռնությամբ աշխարհի ավելի քան 300 քաղաքում ստեղծվել է պեչակուչիստների ցանց:

«Պեչա Կուչա» երեկոներ կազմակերպվում են թե Երևանում, թե Ստամբուլում: Սա է պատճառը, որ կազմակերպիչներն այս անգամ որոշել են հայ և թուրք երիտասարդներին համախմբել՝ ոչ միայն ասել-խոսելու, այլև միջմշակութային ու հասարակական հաղորդակցություն ապահովելու համար:

Հայ-թուրքական համագործակցությամբ կայացած «Պեչա Կուչայի» մանրամասները դիտեք տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter