HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրամայրը խոսեց՝ ‹‹Թագավորը մերկ է››

Կ. Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆեանի համար խնամակալ նշանակելու հարցի շուրջ դատարան հայց էր ներկայացվել: Պատրիարք Մութաֆեանի մայրը՝ Տիրամայր Մարի Մութաֆեանը, հայտարարել է, որ պատրաստ է պատրարքի խնամակալը դառնալ:

Պատրիարք Մութաֆեանի համար խնամակալ նշանակելու գործով դատի առաջին նիստը կայացել է փետրվարի 9-ին: Նիստը ընթացել է հետաքրքիր զարգացումներով: Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանն իր փաստաբանի միջոցով դատական գործին միջամտության հայց է ներկայացրել: Ուշագրավ է նաև այն, որ պատրիարք Մութաֆեանի մայրը՝ Մարի Մութաֆեանը, ներկա է գտնվել դատական նիստին և հայտնել է, որ համաձայն է լինել պատրիարքի խնամակալը:

‹‹Արդեն փոխանորդ կա››

Արամ Աթեշեանին ներկայացնող փաստաբան Էլբեյողլուի հետ միասին դատարանում էր նաև նրա օգնական Սիմոն Սուլեյման Իշը: Փաստաբանի միջնորդության մեջ նշված է, որ հայցվորերը հայց ներկայացնելու իրավասություն չունեին: Հնչել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ ‹‹Այն հանգամանքը, որ 4 հոգի միավորվել են և նման հայց են ներկայացրել, ցույց է տալիս, որ նրանք վատ մտադրություններ ունեն և հայցը ներկայացնելու համար այլ դրդապատճառներ ունեն››:

Միջնորդություն է ներկայացվել կարճել գործը՝ պատճառաբանելով, որ հայցվորներն ունեն ‹‹վատ մտադրություններ››: Միջնորդության մեջ նաև նշվում է, որ պատրիարք Մութաֆեանին խնամակալ նշանակելու հայցը անտեղի է, քանի որ կա պատրիարքի գլխավոր փոխանորդ՝ Արամ Աթեշեանը, ով նշանակվել է պետության կողմից և շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:

Պատրիարքարանը սուտ դուրս եկավ

Դատական նիստից առաջ դատարանը Յեդիքուլե սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցից պատրիարք Մութաֆյանի առողջության մասին զեկույց էր պահանջել: Զեկույցում նշված է, որ հիվանդության պատճառով Մութաֆեանը խնամակալի կարիք ունի: Դատարանը նիստին էր հրավիրել Մութաֆեանի մորը՝ Մարի Մութաֆեանին, ում խոսքերն էլ նիստի ամենակարևոր զարգացումը դարձան: Մարի Մութաֆեանն ասել է, որ Մեսրոպ Մութաֆեանն իր որդին է, և որ արդեն 15 տարի է հիվանդանոցում խնամում է նրան և հայտարարել, որ պատրաստ է նրա խնամակալը լինել:

Ինչպես հիշում եք՝ պատրիարքի համար խնամակալ նշանակելու հայցը օրակարգում հայտնվելուց հետո պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ այն ներառում է Մարի Մութաֆեանի խոսքերը: Հայտարարության մեջ նշված էր, որ Մ. Մութաֆեանը դատապարտում է հայցվորներին, չի ցանկանում խնամակալ դառնալ և հայտնում է, որ միակ պատասխանատուն Արամ Աթեշեանն է:

Դատը հետաձգվեց

Դատարանն ընդունել է Աթեշեանի միջնորդությունը և դատը հետաձվել է մինչև մարտի 8-ը:

‹‹Կարեւոր շեմ է հաղթահարվել››

Հայցորդներից Թաթեոս Բեբեքը դատական առաջին նիստն այսպես է մեկնաբանել. ‹‹Ինքնին կարևոր հաղորդագրություն էր այն, որ հարգարժան Տիրամայրը մեծ նվիրվածությամբ եկել է դատարան, որ հայտարարել է խնամակալ լինելու ցանկության մասին, որ ասել է, որ ցանկանում է պատրիարքի ընտրություններ իրականացվեն: Ավելի վաղ թերթերում նշված հայտարարություններն անհիմն դուրս եկան: Հայտնի է, թե այդ հայտարարություններն ովքեր էին տարածել: Տիրամայրն այնպիսի քայլ քայլ արեց, որը մեր հասարակությունը միշտ ցանկացել է, սակայն չի համարձակվել իրականացնել: Հույս ունեմ դրական արդյունքներ կունենանք: Խնամակալի պահանջն ինչքան մարդկային, այնքան էլ իրավական պահանջ է: Այդ իսկ պատճառով իրավական հետևանքներ են լինելու: Մեկ տարի առաջ՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ փոքրամասնության ներկայացուցիչների հետ ունեցած ընթրիքի ժամանակ, վարչապետն իմ հնչեցրած հարցին պատասխանել էր. ‹‹Պատրիարքի ընտրությունների հարց գոյություն չունի. հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի առողջական վիճակի զեկույցը ներկայացրեք, ընտրության հարցը կլուծենք››: Կարծում եմ, որ խնամակալության հարցի կարգավորումից հետո այս ճանապարհը հարթվելու է››:

‹‹Ակօս››-ի տեսակետը

Խնամակալության հայցից հետո արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարւթյուններն ու ‹‹միջնորդության›› պահանջը ցույց են տալիս, թե վերոնշյալ հայցն ինչքան է մտահոգում նրան: Այս դատական գործի ընթացքում հայտնի դարձան այն ճնշումները, որ փորձում էին Տիրամայր Մարի Ամութաֆեանի վրա գործադրել: Անհնար է այլ բացատրություն տալ այն փաստին, որ Տիրամայրը, ում անունից հայտարարություններ էին տարածել՝ նշելով, թե իբր նա չի ցանկանում պատրիարքի խնամակալը դառնալ, ինքը ներկայացավ դատարան և հայտնեց, որ պատրաստ է խնամակալ լինել: Աթեշյանն արգելք հանդիսացավ, երբ այս դեպքի հետ կապված Տիրամոր կարծիքն էինք հարցնում: Իմացանք, որ այն բանից հետո, երբ Մ. Մութաֆեանը համաձայնել է խոսել ‹‹Ակոս››-ի հետ, Աթեշեանը զանգահարել է հիվանդանոց և նրան հայտնել՝ ‹‹Միայն ‹‹Ակօս››-ի հետ խոսելով չի լինի, հայտարարություններ անելը հնարավոր կլինի միայն ընդհանուր մամլո ասուլիսի դեպքում, որին կմասնակցեն նաև մյուս թերթերի երկայացուցիչները››: Կցանկանայինք մեր հարցերն ուղղել Տիրամորը, եթե նման ասուլիս լինի: Սակայն ցականում ենք նշել, որ նման վարքագիծը, որը սահմանափակում է անհատի խոսքի ազատությունը, անընդունելի է:

Ուշագրավ մեկ ուրիշ կետ էլ կա: Հուվարի 17-ին Կեդրոնական վարժարանի համար կազմակերպված մատաղի ընթացքում ելույթ ունեցած արքեպիսկոպոս Աթեշեանը նշել էր, որ արտասահմանում գտնվող և Թուրքիայում բռնագրավված ունեցվածքների տեր հանդիսացող մի շարք մարդկանց հարուցած դատական գործերը՝ ետ ստանալու իրենց ունեցվածքները, մոտենում են հանգուցակետին: Նա նշել էր, որ նրանից մեկն իր ունեցվածքը նվիրելու է ‹‹Հովակիմ 1461›› հիմնադրամին, եթե կարողանա շահել դատը: Այն, որ Աթեշեանը նման գործարքներում միջնորդություն անելու համար գումար է վերցնում, ապացուցվում է հենց նրա ելույթներով: Այն հանգամանքը, որ վերոնշյալ դատական գործերից միայն ինքն է տեղյակ, հանգեցնում է ամեն տեսակի սպեկուլյացիայի: Բեյքոզի սուրբ Նիկողայոս եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի շահագործման հարցի շուրջ քննարկումները շարունակում են մնալ օրակարգում:

Այժմ ճիշտ ժամանակն է երկու հիմնական հարց ուղղելու Աթեշեանին, ով չի արձագանքում ‹‹Ակօս››-ի հարցազրույցի առաջարկներին, սակայն հարցազրույցներ է տալիս մյուս լրատվամիջոցներին:

  1. Ի՞նչ է եղել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը, որն ինքներդ եք հանձնել Ստամբուլի նահանգապետին: Ավելի վաղ նշել էիք, որ ‹‹խառնակիչ մարդիկ են դիմում ներկայացրել, այդ պատճաով էլ չենք կարողանում ընտրություններ անցկացնել››: Հիմա՞ ով է մեղավոր:
  2. Ձեր կառավարման ընթացքում՝ արդեն երեք տարի է, ինչ պատրիարքարանը ոչ ոքի հաշվետվություն չներկայացնող մի կառույց է: Ի՞նչ երաշխիք կա, որ Ձեր ստեղծած ‹‹Հովակիմ 1461›› հիմնադրամը չի նմանվելու Բեյօղլուի երեք խորան հիմնադրամին, որը անգամ դուք եք ժամանակ առ ժամանակ քննադատում: Կարո՞ղ եք երաշխիք տալ, որ Բեյքոզի հայկական գերեզմանոցի տարածքը իրական արժեքից շատ ավելի ցածր գնով չի տրվելու վարձակալության, ինչպես որ արվում է Թոքաթլեան հանի դեպքում:

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter