HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ վնաս է հասցվել բնությանը և ինչ տույժեր են գանձվել

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ Բնապահպանական պետական տեսչության կողմից 01-12.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 680.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 796.7 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված  վնասի հատուցման 5 ակտ:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձ ենթարկվել է 200.0 հզ. դրամ վարչական տուգանքի, իսկ 5 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 506.7 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Երևանի տարածքային բաժնի կողմից` 3, Արագածոտնի տարածքային բաժնի կողմից` 1 և հաշվառման և վերլուծության բաժնի կողմից` 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 280.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց  ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Ի կատարումն ՀՀ ԲՆ նախարարի մոտ 14.01.2016թ. կայացած գործակարգավարական խորհրդակցության արձանագրությամբ տրված  հանձնարարականի, Սևանա լճում ապօրինի ձկնորսության կանխարգելման նպատակով ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների ուժերով կազմակերպվել է հսկողություն Սևանա լճի ափամերձ հատվածներում, իսկ քաղաքների և բնակավայրերի տարածքներում` ձկան հնարավոր ապօրինի վաճառքի կետերում և շուկաներում  կազմակերպվել կանխարգելիչ շրջայցեր: Այդ շրջայցերի արդյունքում առգրավվել է 288.0 կգ Սևանի <<սիգ>> տեսակի ձուկ (ձկան արգելքի ժամանակահատվածում` 1617.0 կգ), ինչը սահմանված կարգով  հանձնվել է մանկատներին և ծերանոցներին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ապօրինի որսագողության դեպքի հայտնաբերման արդյունքում մեկ անձ ենթարկվել է 50.0 հզ. դրամի վարչական տույժի:        

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,6 մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter