Վաղը մեկնարկում է Բագրատունյաց Անիի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
Նոյեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ավստրիայի առաջատար գիտնականներ:
Գիտաժողովը կազմակերպվում է Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում և կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ՝ Անիի 1050-ամյակի առթիվ արդեն իսկ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով ստեղծվել է www.ani1050.sci.am կայքը, որում տեղադրված են Անիի մասին արժանահիշատակ տեղեկություններ, պատմական ակնարկ, լուսանկարներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել