HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2015թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի հետ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է իր պաշտպանյալին, որտեղքննիչի կողմից որևէ արձանագրություն չի կազմվել: Այնուհետև քրեական գործի դատաքննության ընթացքում ծանոթանալով քրեական գործի նյութերին, ինքը տեղեկացել է, որ գործի նյութերին կցվել են քննիչ Ա. Շոխոյանի կողմից կազմված արձանագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզել է, որ նախաքննության ավարտման մասին հայտնելու արձանագրությունում առկա են իր ստորագրությանը նման ստորագրություն և ազգանվան ու անվան սկզբնատառի մասին գրառումներ, այնինչ նշված օրը որևէ արձանագրության տակ ինքը չի ստորագրել, իր ազգանվան վերաբերյալ գրառումը և արձանագրության մեջ դրված ստորագրությունը կեղծված է:

Ն. Մկրտչյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել ենփաստաբանի մատնանշած՝ ավագ քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելուդրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ, նշանակվել են դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նախաքննության ավարտման մասին մեղադրյալին հայտնելու վերաբերյալ արձանագրության տակ առկա ձեռագիր գրառումները և ստորագրությունները կատարվել են անձամբ փաստաբան Ն. Մկրտչյանի կողմից:

Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել Ա.Շոխոյանի կողմից փաստաբան Ն.Մկրտչյանի ստորագրությունը և ազգանվան վերաբերյալ գրառումը կեղծելու եղանակով պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքիքննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքիբացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ փաստաբան Նարինե Մկրտչյանի արարքում առերևույթ կանակնհայտ սուտ մատնության հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեականօրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter