
Ընտրախախտումների վերաբերյալ 22 քրեական գործ ուղարկվել է դատարան
Փետրվարի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:
22 քրեական գործ 25 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 31 քրեական գործերով 35 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 6 քրեական գործով 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել