HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են բուհերում մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում (ՈԱԱԿ) այսօր տեղի ունեցավհանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոններիղեկավարների հետ:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ասաց, որ կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում հաջորդ քայլըծրագրային հավատարմագրումն է, և հիմնադրամը քննարկումների միջոցով ցանկանում է ապահովել ինստիտուցիոնալհավատարմագրումից հետո ծրագրային հավատարմագրումների փուլին անցնելու հայաստանյան բուհերի համար կիրառելիև արդյունավետ ընթացակարգ:

Բուհերի ներկայացուցիչները կարևորեցին ինստիտուցիոնալ հավատարմագրումը' նշելով, որ գործընթացը նպաստել է իրենցկառավարման խնդիրների վերհանմանը և ճիշտ հասցեագրմանը, ինչի արդյունքում նաև ռազմավարական ծրագրերն ենարդիականացվել ու ավելի նպատակային դարձել:

Ծրագրային հավատարմագրման առումով նշվեց, որ կարճ ժամանակահատվածում բոլոր մասնագիտությունների առանձին-առանձին հավատարմագրումը ծախսատար է ու ոչ իրատեսական, հատկապես մի քանի տասնյակ կրթական ծրագիր ունեցողխոշոր բուհերի համար: Քննարկման ընթացքում գործընթացի կազմակերպման երկու նախնական մոտեցում մշակվեց:

Բուհերի մի մասը կողմ է, որ յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն իր նախընտրելիհերթականությամբ ծրագրային հավատարմագրման գործընթացն անցնի' նման մասնագիտության կրթական ծրագրերն ըստոլորտների խմբավորելով: Բուհերի մյուս մասն էլ կողմնակից է, որ ծրագրային հավատարմագրման քաղաքականությունըհստակ սահմանվի պետական մակարդակով, և պետությունը յուրաքանչյուր տարվա համար ոլորտային առաջնահերթությունսահմանի: Այս պարագայում այդ մասնագիտություններով ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը, խմբավորելով նմանմասնագիտության կրթական ծրագրերը, տվյալ տարվա ընթացքում ծրագրային հավատարմագրում կանցնեն: Այսպես հնարավոր կլինի նաև համեմատական վերլուծություն իրականացնել' հասկանալով յուրաքանչյուր մասնագիտական ոլորտիուժեղ և թույլ կողմերը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բուհերն առաջիկայում ՈԱԱԿ ներկայացնեն մասնագիտության կրթական ծրագրերի խմբավորման իրենց մոտեցումները'գործընթացի' երկրի համար ընդունելի ուկիրառելի մեխանիզմներ սահմանելու համար: Այս մասին տեղեկացնում է ՈԱԱԿ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter