HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլ անձանց փոխարեն քվեարկելու համար առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել են թիվ 34/20, 35/37, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն  քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում է քննչական կոմիտեն, նախաքննությամբ պարզվել է, որ, համապատասխանաբար, 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված Նազելի Բաղդասարյանը, Հովհաննես Մաթևոսյանը, Աշոտ Կարապետյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հանրաքվեին չեն մասնակցել, և նրանց փոխարեն այլ անձինք են քվեարկել։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված ընտրողների փոխարեն քվեարկություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ թիվ 35/37 ընտրատեղամասում Նազելի Բաղդասարյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել և քվեարկել է նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ.Ասատրյանը, թիվ 35/35 ընտրատեղամասում Հովհաննես Մաթևոսյանի փոխարեն քվեարկել է նույն հանձնաժողովի անդամը, իսկ թիվ 34/20 ընտրատեղամասում Աշոտ Կարապետյանի փոխարեն քվեարկությունն իրականացրել է Գյումրի քաղաքի մի բնակիչ։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Նշված երեք քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter