HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Ազգային ժողովի նախագահն այցելել է համայնքներ

ԼՂՀ Ազգայյին ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 15-ին Ասկերանի շրջանի Խանապատ եւ Խրամորթ համայնքներում մասնակցել է 2015 թվականի տարեկան հաշվետու նիստերին: 

Համայնքների ղեկավարներ Սամվել Շահրամանյանը եւ Արգեն Մկրտչյանն իրենց զեկույցներում ներկայացրել են նախորդ տարվա գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները, խոսել առկա խնդիրների մասին: Մասնավորապես ընդգծվել է բնակարանային շինարարության, ոռոգման ջրի ապահովման, գյուղերում աղբահամանման համակարգի ներմուծման, երիտասարդների զարգացման եւ կրթական որակի բարելավմանն ուղղված ծրագրերի կիրառման անհրաժեշտությունը:

Նշված խնդիրների լուծման գործում խորհրդարանի նախագահը կարեւորել է համայնքների բնակիչների նախաձեռնողականությունը եւ ակտիվությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ համայնքների տարեկան հաշվետու նիստերը ոչ միայն ամփոփում են նախորդ տարվա գործունեությունը, այլեւ հուշում աշխատանքի նոր ուղղությունների մասին:

Համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին մասնակցում էր նաեւ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter