ՏԻՄ ընտրությունները՝ Մարց գյուղում (լուսանկարներ)
Հերմինե Վիրաբյան
Խոշորացված Թումանյան համայնքի Մարց գյուղը երեկ ընտրում էր համայնքի ղեկավար և ավագանու անդամներ: 639 բնակչություն ունեցող գյուղում 384 հոգի ունեին ընտրելու իրավունք:
Ավագանու ընտրությանը առաջադրված 14 թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքած 3 թեկնածուներն են՝
Սեյրան Այդինյան (ՀՀԿ)՝ 114, Գագիկ Մելիքսեթյան (անկուսակցական)՝ 101, Գոհարիկ Խաչիկյան (ԲՀԿ)՝ 95:
Համայնքի ղեկավարի միակ թեկնածու, գործող համայնքապետ Լևոն Զավարյանին կողմ են քվեարկել 162 հոգի, դեմ՝ 57, իսկ անվավաեր ճանաչված թերիկների թիվը՝ 26:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Մարցում համայնքների խոշորացմանը «Այո» էին քվեարկել 99 հոգի, «Ոչ»՝ 31:




![]() |
![]() |


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել