
Գյուղնախարարը Հնդկաստանում է՝ քննարկելու հայկական կոնյակը և գինին արտահանելու հնարավորությունները
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի:
Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:
Այցի հիմնական նպատակը, ըստ գերատեսչության, հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները քննարկելն է, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը:
Գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ:
Մեկնաբանել