Վաղը կհոսանքազրկվեն Երևանի մի քանի հասցեներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 17-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
10:30-13:30 Աբովյան փ. 22, 22Ա շենքերը, Սայաթ-Նովա պող. 8 շենքը, Թումանյան փ. 28/20 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 8-13 մուտքերը և 35 շենքը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, իրենց իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ Երևան քաղաքի բնակիչները կարող են զանգահարել 1-80 և 0 8000 0 180, իսկ մարզերի բնակիչները՝ 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել