HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամապանակի գողություն՝ հիվանդանոցում

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հիվանդանոցից գողություն կատարած անձի ինքնությունը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հիվանդանոցի առաջին հարկում բռնակից կախված պայուսակից հափշտակել է դրամապանակ, որտեղ եղել է կանխիկ գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր՝ պատճառելով քաղաքացուն զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է մի անծանոթ երիտասարդ, ով մուտք է գործել հիվանդանոցի նշված տարածք։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ նրա ինքնությունը պարզելու և  հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում  պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, կոմիտեն խնդրում է հայտնել Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter