HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կտնկվի 10 հազար դեկորատիվ ծառ

2011 թ. աշնանային ծառատունկի շրջանակներում Երևանի վարչական շրջաններում կտնկվի 8000 դեկորատիվ ծառ, որոնցից 3000-ը թույա, 2000-ը սոսի, 1000 հացենի և 2000 դեկորատիվ թուփ: Այս խմբաքանակն, ըստ նախապես ներկայացված հայտերի, արդեն բաշխվել է վարչական շրջաններին:

2000 դեկորատիվ ծառ էլ, բացի վերոհիշյալ 8000-ից, ձեռք է բերվել Նոր Նորք վարչական շրջանի կողմից ու կտնկվի Նոր Նորքի այգիներում, պուրակներում և բակերում: Աշնանային ծառատունկի ընթացքում ևս 3000 ծառ կտնկվի Եռաբլուրի տարածքի բարեկարգման ծրագրով:

Ապրիլից սկսված՝ գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել են շուրջ 15300 տերևավոր և 17200 մշտադալար ծառ ու թուփ: Մշտադալարներն այս տարի մայրաքաղաք ներկրվեցին առաջին անգամ և բարենպաստ եղանակի շնորհիվ՝ տնկվեցին մինչև հուլիս: Մասնագետների վկայությամբ՝ կպչողականության ընդհանուր ցուցանիշը կազմել է 75 տոկոս:

Քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն այսօր այցելել է Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգի, որտեղ մասնակցել է աշնանային ծառատունկին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ինչպես այս, այնպես էլ գարնանային ծառատունկը կազմակերպվել է բացառապես ոռոգելի տարածքներում:

Զրուցելով տարածքի բնակիչներ հետ՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ գարնանը այգու տարածքը ամբողջությամբ կբարեկարգվի, կկառուցվեն բաց և փակ զրուցարաններ, վնասված սալաքարերն էլ կփոխարինվեն ասֆալտե ծածկույթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter