HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է ՔԿՀ հիմնարկի ծառայողը` ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Էմիլ Ս.-ին՝ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչությունումքննվող քրեական գործով մեղադրյալ Սուրեն Ե.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից 2015թ.մարտի 20-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալհիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման ծառայողների կողմից կատարվել է Սուրեն Ե.-ի անձնական խուզարկությունը, որիվերաբերյալ նույն ստորաբաժանման պատասխանատու Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն՝ դրա մեջ նշելով, որ վերջինիս մոտիցխուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի' ընդհանուր 896 հազ. ՀՀ դրամի գույք և գումար:

Հայտնաբերված գույքն ու գումարը Էմիլ Ս.-ն վերցրել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի հերթապահ մաս, որից հետո Սուրեն Ե.-իմոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը, օրենքով սահմանված կարգով, չի հանձնել պատասխանատու պահպանության, և իրպաշտոնեական դիրքն օգտագործելով' յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված Սուրեն Ե.-ին պատկանող խոշորչափերով ընդհանուր' 896 հազ. ՀՀ դրամի գույքն ու գումարը:

Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter