HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հացպանյանին հունիսին կազատեն

Ֆրանսահայ փաստաբանների միության անդամները' նախագահ Ալեքսանդր Գույումջյանի ղեկավարությամբ, մեկ շաբաթ է' Հայաստանում են: Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել ՀՀ փաստաբանների պալատում, և այցելել են «Վարդաշեն» ՔՀԿ, որտեղ անազատության մեջ է նաեւ ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

Փաստաբանները զարմացած էին այն խոչընդոտներից, որ հարուցվել են նրանց առաջ այդ այցելության ժամանակ:

Նրանց երկար սպասեցրել են ՔԿՀ շեմին' անձրևի տակ, ապա հայտարարել, որ չեն կարող տեսակցել Հացպանյանի հետ, քանի որ դիմումն ուշացրել են: Փաստաբանները ետ են դարձել, սակայն շուտով զանգահարել են նրանց ու ասել, որ խնդիրը հարթվել է' կարող են հանդիպել: Նրանք վերադարձել են «Վարդաշեն», որտեղ շուտով ժամանել է ՔԿՎ մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը, ով իրավական դասախոսություն է կարդացել հայտնի փաստաբանների համար և պնդել, որ ինքը պետք է ներկա լինի հանդիպմանը: Մի խոսքով' հանդիպումը կայացել է, սակայն ֆրանսիացի փաստաբանները զարմացած են մնացել' նրանց խումբը 2008-ին ԱԱԾ մեկուսարանում տեսակցել էր Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի հետ, և ասում էին, որ այդ հանդիպումն ավելի դյուրին է եղել, քան Սարգիս Հացպանյանի հետ հանդիպելը:

Ի դեպ, ՔԿՀ-ում փաստաբաններին տեղեկացրել են, որ Հացպանյանին հունիսին ազատ են արձակելու, նա արդեն կրել է իր պատժի 3.5 տարվա կեսից ավելին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter