Տարոն Մարգարյանը հանձնարարել է բացառել դպրոցներում դրամահավաքությունը
Այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում դրամահավաքության երևույթը բացառելու համար:
Տարոն Մարգարյանը վկայակոչել է լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ, որոնք անդրադարձել են դրամահավաքության խնդրին: Նա հանձնարարել է նման երևույթներ հայտնաբերելու դեպքում խիստ միջոցներ կիրառել տնօրենների նկատմամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել