Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց
Փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /5 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել