HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է վարչապետի հանձնարարությամբ հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: 

«Խնդիրը հետևյալն էր. 2015թ. ընթացքում ալյուրի գները մեծ չափով նվազել էին մինչև 30 տոկոս: Դա հիմնականում կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված՝ ալյուրի գները մեծ չափով նվազել էին, սակայն դրան ադեկվատ հացի գները չեն նվազել: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն ենք կատարել 10 խոշոր արտադրողների շրջանում: Ուսումնասիրության արդյունքների համաձայն հացի գները 2015թ. ընթացքում 9-10 տոկոսի չափով են նվազել, որի վրա ազդել են հիմնականում հետևյալ գործոնները. առաջինն՝ ալյուրն է, սակայն ալյուրի գների նվազումը մի մասով է անդրադարձել, քանի որ ներգնագոյացման հաշվարկների մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52.3 տոկոս: Բացի այդ, հացի գների բարձրացման վրա ազդել են նաև երկու այլ գործոններ՝ գազի և էլեկտրաէներգիայի գները: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի գների ավելացումը մեկ կիլոգրամ հացի գծով կազմել է 25.4 տոկոս, իսկ գազի գների փոփոխությունը 7.9 տոկոս»,- մասնավորապես նշել է Ա.Շաբոյանը:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter