HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգապահական տույժեր՝ 6 բուհերի նկատմամբ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել  մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Հրամանների համար հիմք են հանդիսացել կրթության և գիտության նախարարության  լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած  եզրակացությունները: 
Համաձայն Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել  հետևյալ  բուհերին. 
Հայբուսակ համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների  համար (սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման  պահանջների մասերով): 

Հայկական բժշկական ինստիտուտին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար (կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով): 

Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:   
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա", "Բուժական գործ" մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/: 
Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  "Ստոմատոլոգիա" մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով): 

Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար (զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի  պահանջի մասով): 

Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան  ժամկետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter