HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է լրացրել նշված տեղամասի ընտրողների ցուցակներում  ընգրկված, նույն բնակարանում հաշվառված Ա. և Կ.Մանուկյանների անվան դիմաց, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքի դրոշմով։ Ա.Գրիգորյանը չի հասցրել այլ  անձանց փոխարեն քվեարկությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. նշված դեպքը հայտնաբերվել և կանխվել է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter