HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորված են «Ժողովուրդ» օրաթերթից

Վաղը՝ ժամը 11-ին, Կենտրոն և Նորք մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ) կլսվի ՀՀ-ում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որում ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի և իր գործընկերոջ Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանը իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում:

Թեև հրապարակման մեջ ներկայացված է նաև Բենիկ Հարությունյանի և իր փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է վիրավորվել «Ժողովուրդ» օրաթերթից՝ պահանջելով 2.2 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված մյուս հայցի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Գավառ քաղաքում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով էլ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը 2,5 մլն դրամ գումար է պահանջում օրաթերթից:

Նա էլ վիրավորվել է, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցչի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերը այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառ է վերցրել՝ իր մրցակցի հաղթանակն ապահովելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter