
Լոս Անջելեսում այսօր ձերբակալվել է հայազգի Կառլեն Շուբարալյանը
Լոս Անջելեսում ձերբակալված Կառլեն Շուբարալյանի դեմ հարուցվել է քրեական գործ` ընտանեկան բռնությանն առնչվող տասը հոդվածներով: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի դատախազությունը:
37-ամյա բիզնեսմեն Շուբարալյանը մեղադրվում է նախկին կնոջը հարստահարելու մեջ: Գործում ներառված դեպքերը սկսվում են 2014 թ.-ից և ավարտվում վերջին` 2016 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած ենթադրյալ հանցագործությամբ, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ուղեկցվել է կողոպուտով և բռնաբարությամբ:
Քրեական գործում առկա է պնդում, որ մեղադրյալը մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողին` նախկին կնոջը: Շուբարալյանի դատաքննությունը նշանակված է փետրվարի 22-ին: Եթե գործը դատարանում ավարտվի նախաքննությամբ առաջադրված մեղադրանքներով, ապա մեղադրյալին սպառնում է առավելագույնը 25 տարի և ութ ամիս ազատազրկում պետական բանտում:
Շուբարալյանը ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատվելու լիազորագրի: Նրա դեմ հարուցված նոր քրեական գործում նշվում է, որ նա նախկինում մեկ այլ քրեական գործի մեջ է եղել, որով նրան առաջադրվել է 9 մեղադրանք` ներառյալ խոշոր չափերի գողությունը:
Լուսանկարում` Կառլեն Շուբարալյանը ընկերուհու` դերասանուհի Ջեսիկա Պարիդոյի հետ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել