HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան: Նախարարը շրջել է ինստիտուտի պատմության թանգարանում, ծանոթացել այդ կառույցի գործունեությանը: Այնուհետև նախարարը հանդիպում է  ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, որոնք ներկայացրել են ինստիտուտի ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ձեռք բերված հաջողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ-ից: 

Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին ընդգծել է գիտական, հետազոտական համակարգերի կարևորությունը գյուղատնտեսության զարգացման գործում և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտի  միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է փոխայցելությունների, գիտական կառույցների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Նախարարը եղել է նաև ինստիտուտի փորձարարական դաշտերում, ծանոթացել գիտափորձերի արդյունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter