Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել էկոնոմիկայի, առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները, ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը, բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել մանրամասն քննարկումներն ըստ բնագավառների:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել