Մեղրու բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին նորածինը
Օրեր առաջ բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում այսօր գրանցվել է առաջին երեխայի ծնունդը: Ագարակ քաղաքի բնակչուհի առաջնածին Մ. Գ.-ն լույս աշխարհ է բերել 3500 գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ծնունդն ընդունել է Մեղրու բժշկական կենտրոնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ Մարտին Խաչատրյանը:
ԱՆ-ն հայտնում է, որ հանրապետության նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները ստիպված չեն լինի որակյալ բժշկական օգնություն ստանալու համար հասնել մայրաքաղաք, նրանք հնարավորություն ունեն ախտորոշվելու և բուժվելու տեղում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել