Ս․ Դողան․ «Թուրքիայի հայերի, հրեաների, յոյների, ասորիների թւաքանակն ինչքա՞ն է»
Թուրքական Հանրապետա-ժողովրդավարական կուսակցութեան (Cumhuriyet Halk Partisi-CHP) հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը հարց է ուղղել «ազգութեան գաղտնագիր»-ը ընդունող ներքին գործերի նախարար Էֆքան Ալային․ «Թուրքիայում բնակւող հայ, հրեա, յոյն, ասորի ազգաբնակչութեան թվաքանակն ինչքա՞ն է»։
Սելինա Դողանը թեմայի մասին հարց է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։ Հարցի պատասխանը Էֆքան Ալայից է ակնկալւում։ Ս․ Դողանը միևնոյն ժամանակ հարցի մասին տեղեկութիւն ձեռք բերելու համար դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարութեան՝ բնակչությեան և քաղաքացիութեան հարցերով գլխաւոր տնօրինութեանը։
Օրեր առաջ՝ ԹԱՄԺ բյուջեի պլանավորման հանձնաժողովում Թուրքիայի ներքին գործերի նախարարութեան բյուջեի քննարկման ժամանակ, հայազգի Կարո Պայլանը «ազգութեան գաղտնագրի» մասին հարցադրում էր արել՝ այսպիսով նիւթը բերելով օրակարգ։ Հարցադրմանն ի պատասխան՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հետեւեալ հայտարարութիւնն է արել․ «Այդ կոդավորումը Թուրքիայի բոլոր քաղաքացիներին է վերաբերում։ Դրանով անձի կրոնը կամ ազգային պատկանելիութիւնը պարզ չի դառնում։ Այսինքն, նշուած կոդավորումը միայն փոքրամասնութիւնների կամ այլադաւանների համար չի իրականացւում»։ Այս պատասխանով Էֆքան Ալան, փաստօրէն, պաշտօնապէս ընդունել է կոդավորման փաստը։
Սելինա Դողանն իր հարցադրման մէջ նշել է, որ Թուրքիայի փոքրամասնութիւնների նկատմամբ կիրառւող «ազգութեան կոդավորման» հարցի շուրջ միշտ քննարկումներ են եղել։ Նա նաեւ հիշեցրել է, որ նախկինում էլ մեծ թւով պատգամաւորներ այս հարցի շուրջ հարցադրումներ են ունեցել։ Ս․ Դողանը տեղեկացրել է, որ այդ հարցադրումներին Էֆքան Ալան պատասխանել է հետեւեալ կերպ․ «Բնակչութեան հարցերով ընթացակարգն ընթանում է օրենսդրութեամբ սահմանուած կարգով»։
Դողանի հարցադրումը
«Շատ կարեւոր է իմանալ բնակչութեան թւաքանակը և ժողովրդագրական կառուցուածքը, ինչպէս նաեւ շատ կարեւոր է հանրային ծառայութիւնների իրականացումն ու պլանավորումը։ Փոքրամասնութիւնները համայնքի հանրային ծառայութիւնների (կրթութիւն, կրօնական արարողութիւններ, առողջապահութիւն) էական մասը հոգում են փաքրամասնութեան հիմնադրամների շնորհիւ։ Այդ պատճառով էլ փոքրամասնութեան հիմնադրամները պարտաւոր են իմանալ տուեալ փոքրամասնութեան թւաքանակը, որպէսզի կարողանան հանրային ծառայութիւններ մատուցել։ Բացի դրանից՝ փոքրամասնութիւններն իրենց կրօնական ղեկավարների ընտրութեան հարցում էլ են խնդիրներ ունենում, քանի որ համայնքի հստակ թւաքանակը չգիտեն։ Թուրքիայի քաղաքացի հայ, հրեա, յոյն, ասորի ազգաբնակչութեան թւաքանակն ինչքա՞ն է»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել