7 օրում հակառակորդն արձակել է մոտ 6000 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել