HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով այսօր կալանավորվել է ՀՀ  ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը՝ միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին՝ իր խորհուրդներով աջակցել է նրան՝ իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն: 

Դատարանի որոշմամբ, Մ.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter