HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևանգում, ավազակային հարձակում Լոռու մարզում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդ առևանգելու, ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:55-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդեր, հեմատոմաներ» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 41-ամյա Հ.Վարոսյանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժածը հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասից իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդու է տեղափոխել «Վարդանլու» թաղամաս, ով ճանապարհին դանակի գործադրման  սպառնալիքով գումար է պահանջել և վերցրել իր հեռախոսը:

Այնուհետև Հ.Վարոսյանի վարած ավտոմեքենան կանգնեցրել է «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա,  դանակի գործադրման սպառնալիքով իրեն նստեցրել այդ ավտոմեքենան ու տեղափոխել Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատված, փայտե մահակներով ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակել նրա մոտ գտնվող գումարը: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Հ.Վարոսյանը ճանաչվել է տուժող, առգրավվել է նրա հագուստը, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter