HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հայաստանին սպառնում է արտագաղթի ամենաահռելի ալիքը

Թերթի տեղեկություններով, դեռևս տարեսկզբին ՀՀ իշխանությունների անցկացրած ուսումնասիրության համաձայն, եթե Հայաստանում պահպանվի ներկայիս քաղաքական իրավիճակը, ապա տարեվերջին արտագաղթի ցուցանիշը կհասնի 300 հազարի:

Այս ցուցանիշը չի ներառում Վրաստան արտագաղթողներին, քանի որ նրանց մեծ մասը, հարևան երկրում բիզնես հիմնադրելով և այնտեղ գործունեություն ծավալելով հանդերձ, շարունակում է հաճախակի գալ-գնալ, ըստ այդմ, համարվում է, որ նրանք Հայաստանում են:

Նույն ուսումնասիրությունները ցուց են տվել, որ արտագաղթի հիմնական պատճառը բնակչության մոտ 80 տոկոսի շրջանում առկա հուսալքությունն է և վաղվա օրվա հանդեպ անվստահությունը:

Այսինքն' Հայաստանին սպառնում է արտագաղթի 90-ականների' պատերազմի տարիներից ի վեր ամենաահռելի ալիքը, որը կանխելու համար ՀՀ քաղաքացիները պետք է սկսեն հավատալ իրենց վաղվա օրվան: Իսկ այս խնդիրը հնարավոր է լուծել միմիայն իշխանափոխությամբ: Իշխանափոխություն կամ Հայաստանի հայաթափում. այս բանաձևը ամփոփում է նշված ուսումնասիրության եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter