HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզպետի պատասխանը. նա ծեծել է գործարար կնոջը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրահում մոտեցել է հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանին, առանց որեւէ բան ասելու հարվածել՝ սկզբում ծնկով, ապա ձեռքով: Ըստ գործարար կնոջ՝ անմիջապես միջամտել եւ «գործողության» հետագա ընթացքը կանխել են սրահում գտնվող պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը եւ Սամվել Սարգսյանը:

Սիլվա Համբարձումյանի խոսքերով՝ երեկվանից իրեն զանգահարել են մարզպետի ընկերները՝ խնդրելով, որ Սուրեն Խաչատրյանին դատի չտա: Իսկ արդեն այսօր զանգահարել է անձամբ Սյունիքի մարզպետը, սակայն ինքը հեռախոսը չի վերցրել: Արդյունքում, մի փոքր ավելի ուշ հյուրանոցում սրահում օտարերկրյա հյուրերի հետ հանդիպումից հետո, երբ իր գործընկերները դեռ սրահում են եղել, Սուրեն Խաչատրյանը դիմել է ծեծի օգնությանը՝ տալով հայհոյանքներ: Գործարար կնոջ կարծիքով, մարզպետն այս կերպ փորձում է իրեն պարզապես վախեցնել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանը Լիճվքվազ-Թեյի հանքավայրից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, եւ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:

Ինքը՝ մարզպետը, ավելի ուշ նշել էր, որ ունի փաստաթուղթ, ըստ որի՝ մինչ նշյալ հանքավայրը կգներ Սիլվա Համբարձումյանը, ինքը նախկին տերերից այդ սարքավորումները գնել է: Մինչդեռ Սիլվա Համբարձումյանն ասում է, թե մարզպետը 15 մլն դոլարի ապրանքը գնել է ընդամենը 240 մլն դրամով, եւ հիշյալ փաստաթութղը հենց դրա մասին է, մինչդեռ իր կողմից բարձրաձայվող 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումն այդ ցուցակում չկա, դա ուղղակի գողացված է, եւ ինքը խոսել է հենց դրա մասին:

Սիլվա Համբարձումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօրվա միջադեպից դեռ ուշքի չի եկել. իրեն վատ է զգում, բայց եթե, այնուամենայնիվ, ինքը չգնա էլ ոստիկանություն հաղորդում տալու, իր փաստաբանն անպայման դա կանի, ամենայն հավանականությամբ՝ հենց այսօր: Գործարար կինը նշում է, որ պայքարելու է մինչեւ վերջ, որպեսզի Սյունիքի մարզպետը գողացած գումարը վերադարձնի եւ իրենից հրապարակային ներողություն խնդրի՝ «կեղտոտ բառերի համար»:

«Հետքն» առաջիկայում այս պատմությանը մանրամասն կանդրադառնա:

Մեկնաբանություններ (21)

ՄիՄարդ
9,10 Gayane Չգիտեմ, ինչու եք Դուք ձեզ խաբում. անտեղյակությունից, թե տղերքի հերոսական կերպարը չաղճատելու ցանկությունից: տղերքը ոչ միայն կին կարող են ծեծել, այլ նաև ծառայող զինվորների մայրերին, ու շատ ավելի լկտի բաներ կարող են անել: Պատերազմը միայն կռվողները չեն հաղթել, պատերազմը ողջ ազգն է հաղթել: Դուք գուցե անցել եք այդ արհավիրքների միջով, բայց Ձեր վերաբերմունքով ակամա վիրավորում եք նրանց, ովքեր ամեն դժվարություն տարել են, որ կռվողը մարտի դաշտում ոչնչի պակաս չունենա: Իմ կարծիքով, ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔը մարտի դաշտից այդպես էլ չվերադարձան: Ինչ վերաբերվում է վարչապետին, խնդրում եմ նշեք նրա ունեցած այն տաղանդները, որի շնորհիվ սիգարետի փող չունեցողը մի քանի տարում ՀՀ նման փոքր ու աղքատ երկրում կարող էր դառնալ միլիոնատեր: Թե չէ ես շատ եմ ուզում հարգել իմ վարչապետին, բայց, ինչ որ չի ստացվում: Հ.Գ> ՀՀ ոսկու պաշարը քոռուփուչ անելը հաշվի չի:
gayane
10. Gayane դառնալ վարչապետ կամ նախագահ գովելի է, բայց ՀՀ պես փոքր երկրում , ուր չկա նավթ ու բնական պաշարներ կարճ ընթացքում դառնալ միլիոնատեր, որոշ դեպքերում միլիարդատեր և բիզնեսներ դնել արտասահմանում. կասկածելի է և ամենակարևորը ժողովրդի հաշվին:
rafayel
17. taron,Ես չեմ հասկանում, կարող ես ինձ բացատրել,թե որն է կնոջը /մանավանդ ուրիշ կնոջ/ծեծելու լուրջ պատճառը...քո նմաններին լսելով մարդ ընկնում է հոռետեսության գիկը,որ կարող է գա ժամանակ,որ դառնանք կարգին երկիր,բայց հույս ունեմ որ կգա ժամանակ երբ հայի քո տեսակը կվերանա կամ գոնե ասպարեզում չի երևա
ARAMAZD
es uxaki zarmanumem hayer, vonceq erevaakayutyunnerid zor talissss,,,,verj tveqqqqq chi karelilllllllllll
taron
marzpeti nman lurj mard@ cher karox aranc lurj patcari aydqan borboqvel,aravel evs knoj vra dzerq bardzracner!
rafayel
Հայրենիքի համար կռված մարդը չի կարող կնոջ վրա ձեռք բարձրացնել...Գայանե ես չեմ հասկանում,էլ ինչ անի էտ մարդը որ հավատաք,միյակ տարբերակը մնում է,որ նա իր գործողությունները Ձեզ վրա բանեցնի,թե չէ մի ամբողջ մարզ հեծում է նրա ու նրա ազգականների լծի տակ,իսկ դուք չէք հավատում,-էստեղ են ասել`տեր աստված դու ինձ փրկի իմ բարեկամներից/պաշտպաններից չակերտավոր/թշնամիներիս հախից ես կգամ
Ribok
Գայանե արդեն հոգնեցնում եք հայրենքի համար կռված տղեքով։ Մենք բոլորս էլ պայքարել ենք, ամեն մեկս մեր ձևով, որը զենքով, որը՝ գրիչով։ Չի կարելի ժողովրդին պարտք պահել կռված լինելու համար։ Նրանք կռվել են հայրենքի համար և ոչ թե հետո հայրենի ժողովրդին ստրուկի կարգավիճակով պահելու համար։ Մեր ժողովուրդը շատ լավ է գնահատում և ճանաչում հայրենքի նվիրյալներին և ոչ թե դրանց նմաններին, որոնք ծախել են իրենց խիղճը, հայրենիքը և ժողովրդին։
Кристина
И в какой стране мы живем?И зачем поднимаем вопрос о геноциде если есть мужчины причем паштонья которые могут поднимать руки и ноги на женщин?А еще боримся против насилия в семье?Неужели не осталось среди мужчин тасибов тхамард чтоб этого марзпета как следует наказать....
Serov Tovmasyan
Es chem @ndunum nman ban, kargin txen iren chi tuyl ta gorcarar knoj@ cecel, es patrast em kangnel nman knoj koxqin ev kzcnel nman mardkanc.
Arsen
ete dran patasxanatvutyan chentarken uremn hanrapetakan kusakcutjuny ajs entrutuynnerin petq e havaqi 0 dzayn, isk ete patasxanatvutyan chentarken u hanrapetakany dzayn havaqi uremn menq azgovi arjani enq vor mer vra uxxaki tqen u anargen
Baron
Gayane, hetaqrqir, e duq ho Marsic cheq? Marzpeti masin karciq unenalu hamar cher xangari mek angam Syuniq ayceleq, karcum em der Sisian chhasac kpoxeq dzer karciq@...
Gayane
Որքանով տեղյակ եմ, Սիլվա Հանբարձումյանն ասել է, որ երբ ինքը մեքենա ուներ ՀՀ ներկայիս վարչապետը սիգարետի փող չուներ:Ահա սա արդեն չի սազում հարգարժան տիկնոջը: Մարդը կարող է այսօր հացի կամ սիգարետի փող չունենալ, բայց ժամանակի ընթացքում իր տաղանդի կամ ջանքերի շնորհիվ որոշ ժամանակ անց հասնել մեծ հաջողությունների և դառնալ վարչապետ կամ պրեզիդենտ: Այսպիսի մարդիկ ավելի են հարգվում հասարակության կողմից...
Gayane
Սյունիքի մարզպետն իրեն նման բան թույլ տալ չէր կարող: Կարծում եմ ծեծի մասին լուրերը սուտ են; Հայրենիքի համար կռված մարդը չի կարող կնոջ վրա ձեռք բարձրացնել...
MIG TVR, Vanadzor
ankax amen inchic karcum em chi kareli pilisopayakan CHAP kategorianer@ xaxtel... ! Inchqan el vor mer erkri xekavarnern drakan popoxutyunner en irakanacnum, nman erevuytner@ miangamic stveri tak en arnum bolor lav gorcer@. Vstah enq, vor HH naxagahn andzamb ksandzi nman erevuytner@ ... !
SNS
W. Wallace արդեն մնում է շներն էլ թիկնապահով դուրս գան արտաթորելու....
ZAVEN
Ribok lav harcadrym es anum,,,,Bnakan e vorkan axkat e erkir@ enkan harust en ishxanavorner@,,,,Dra hamar el hanrapetakan@ misht asum a VOR DER ANELIK U ASELIK UNEN,,,
Ribok
Մի անհամեստ բայց տեղին հարց։ Էդ Սյունիքի մազպետին որտեղի՞ց էդքան փող, որ հանքեր է գնում։ Խեղճ հայ ժողովուրդ դուք աշխատեք թող դրա նմանները հանքեր ու մարզեր գնեն։ Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածներին։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե Սյունիքը իրոք ՂԵԿԱՎԱՐՎԵՐ,ապա այսօր այն չէր գտնվի ՀԱՄԱՏԱՐԱԾ աղքատության ու ԱԳՐԵՍԻՎ-ԿԼԱՆԱՅԻՆ հանքարդյունաբերության ճիրաններում: 1%-ը հափշտակել են բոլոր հանքերը,99%-ը ցամաք հացի համար ստիպված է մաքառել ամեն օր: Նեո-բոլշևիկներն են այսօր բզկտում Սյունիքը. իրենց Թ-ուրան-ային ծրագրերով:Գնացեք ու ձեր աչքերով տեսեք հենց Կապան քաղաքի Լեն.Հանքեր թաղամասի ՍՈՍԿԱԼԻ վիճակը ու կհասկանաք Սյունիքի դեմ սրանց ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ու ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ աստիճանը:
Baron
Erku or araj marzpet@ haytararec, vor dataran e dimelu. Marzpet@ ir xosqi ter txa e, na dimec dataran, inqn el ir dzerqov i katar acec datavchir@ - Armenia Mariot hyuranocum, patgamavor erdvyal atenakalneri nerkayutyamb. Ba asum en LINCHI DATASTANI ORER@ ANCEL EN...))) Na aydpes el chkaroxacav poxel dzeragir@...
karen
Ev ayd mard@ ghekavarum e mi woghj Syuniqi marz! Mi te kareli e handurjel, ayspisi xaytarakutyun@? Tesnenq in4pisin klini @ntacq@? Kartsum em mer karavarutyunum arayjm karoghanum en payqarel miayn 50000 dram kasharq vercrats bjishkneri, u erexaneri mazer@ ktrats usuc4uhineri dem!
W. Wallace
Հայաստանի միակ խոշոր գործարար կինն արդյո՞ք իրեն չի կարող թույլ տալ թիկնապահ պահել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter